ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ
Կալցիում. մեր օրգանիզմի շինանյութը
Ծանո՞թ է ձեզ հետևյալ պատկերը. երեխան հոգնած է, սակայն կամակորություն է անում: Կամ մանկապարտեզից կամ դպրոցից վերադառնում է գրեթե թուլացած, դժվարությամբ է կատարում դասատուների պահանջները, գունատ է, աչքերի տակ` շրջանակներ: Հրաժարվում է նորից դպրոց կամ էլ մանկապարտեզ գնալ: Վատ ախորժակ ունի, հաճախ է հիվանդանում, տառապում է ալերգիաներով ևն:
Գիտե՞ք արդյոք, որ վիտամինների ու միկրոտարրերի անբավարարությունը կարող է հանգեցնել բջիջների քաղցի. տուժում են հատկապես գլխուղեղի բջիջները: Աճող օրգանիզմը սովոր չէ ֆիզիկական (ողջ օրը մանկապարտեզում կամ դպրոցում) և մտավոր (նոր ուսուցանվող նյութի մեծ ծավալը, անծանոթ տեղեկությունը գիտելիքների տարբեր ոլորտներից) լարվածության:Սրանից էլ թուլությունը, հոգնածությունը: Մանկան օրգանիզմը դյուրազգաց է շրջակա միջավայրի ու զանազան հիվանդությունների նկատմամբ: Դրա անխուսափելի հետևանքը զարգացման մեջ հասակակիցներից հետ մնալն է, նյարդային գերգրգռվածությունը և հոգնածությունը:
Ձեր երեխայի աճող օրգանիզմը հատկապես կարիք ունի ճիշտ սննդի, մասնավորապես` վիտամինների, հանքանյութերի, միկրո- և մակրոտարրերի, որոնք ակտիվ մասնակցություն ունեն մանկան օրգանիզմին կենսականորեն անհրաժեշտ ֆունկցիաների համար: Նույնիսկ մեկ վիտամինի անբավարարությունը վտանգավոր է օրգանիզմի համար: Եթե ձեր երեխան հաճախակի է բողոքում ոտքերի ցավից, դա նշանակում է, որ նա կալցիումի սուր անբավարարություն ունի:
Պարզվում է, որ մենք ապրում ենք կալցիումի հաշվին: Այն օրգանիզմի 4 գլխավոր միկրոտարրերից հետո (ածխաջուր, թթվածին, ջրածին և ազոտ) զբաղեցնում է 5-րդ տեղը և համարվում է միկրոտարրերի թագավորը: Ինչու՞: Որովհետև մարդու օրգանիզմում իոնացված կալցիումի նորմը ողջ օրգանիզմի զանգվածի 1,2-2%-ն է կազմում, մյուս միկրոտարրերի համեմատությամբ ավելի շատ է: Մինչև 5 տարեկան երեխաների օրական կալցիումի պահանջը 800 մգ է, դեռահասներինը` 1000-1200 մգ: Կալցիումն օրգանիզմում հենքային (ոսկրեր, ատամներ, եղունգներ, մազեր), նյարդա-մկանային ( երբ կալցիումը հյուսվածքի մեջ է մտնում, դրանից մկանը կծկվում է, դուրս է գալիս, փաստորեն, մկանը թուլանում է, ինչպես սիրտը, ինչպես մեր բոլոր օրգանները) ֆունկցիա ունի: Կալցիումը արյան մակարդելիության գործոններից մեկն է, և ամենակարևորը` անհրաժեշտ է բջջի սնուցման համար: Այլ կերպ ասած` կալցիումը մեր օրգանիզմի ցեմենտն է, որն ամրացնում է ողջ օրգանիզմը: Միայն 1% կալցիում կա արյան մեջ ու հյուսվածքներում, իսկ մնացած 99%-ը կուտակվում է ոսկրերում: Եվ մեր օրգանիզմը խստորեն հետևում է, որ մեր արյան մեջ միշտ լինի 1% կալցիում: Ու եթե չենք ստանում պահանջված քանակը, օրգանիզմն այդ պահանջը լրացնում է ոսկրերի բաժնից: Իսկ ոսկրերում կալցիումի անբավարարությունը հանգեցնում է օսթեոպորոզի` ոսկրահյուսվածքի փխրունության:
Կալցիումի անբավարարությունը խիստ վտանգավոր է աճող մանկան օրգանիզմի համար: Ուստի պետք է ապահովել օրգանիզմին անհրաժեշտ կալցիումը: Օրական պահանջարկը լրացնելու համար պետք է խմել 1 լ թարմ կաթ, որի մեջ 1400 մգ կալցիում կա: Իսկ պաստերիզացված կամ ստերիլիզացված կաթ խմելու դեպքում (որից պատրաստում են պանիր ու կաթնաշոռ) պետք է 10 անգամ ավելի խմել, նույն քանակով կալցիում ապահովելու համար: Ներկայումս քաղաքաբնակները ստանում են իրենց օրական նորմի միայն 1/3 մասը, ուստի կալցիումի անբավարարությունը կարելի է համատարած երևույթ համարել: Հետևաբար, պետք է պակասը լրացնել կալցիում պարունակող դեղամիջոցներով:
Հետազոտություններով պարզվել է, որ դեղամիջոցները հիմնական սննդաբաժնի հետ զգալիորեն բարելավում են կալցիումի պահանջը: Դրանք բազմաթիվ են: Կարելի է ընտրություն կատարել, սակայն հիշեք, որ սննդի կամ վիտամինահանքային հավելումների տեսքով օրգանիզմում հայտնված կալցիումը չի յուրացվում: Այն կա՛մ օրգանիզմից դուրս է գալիս, կա՛մ աղերի տեսքով նստվածքներ գոյացնում: Ինչո՞ւ, որովհետև օրգանիզմում կալցիումի նորմալ յուրացման համար պետք է մագնեզիում, ֆոսֆոր, A,C D,E,B վիտամիններ ու այլ տարրեր: Երկրորդ` աշխարհում արտադրվող գրեթե բոլոր արտադրատեսակներում կալցիումը մոլեկուլյար տեսքով է (կալցիումի աղեր, գլյուկոնատ, գլիցերոֆոսոատ ևն): Իսկ մոլեկուլն իր չափսերի պատճառով չի կարող բջջի մեջ մտնել, միայն իոնն է, որ կարող է մտնել բջջի մեջ: Սակայն կալցիումի իոնն էլ շատ անկայուն է, մեր օրգանիզմ մուտք գործելով սննդի հետ` բարակ աղիքում վերածվում է մոլեկուլի, որը հարկ է լրացուցիչ տրոհել: Կրկին փակ շրջան է ստացվում: Ուրեմն ի՞նչ է հարկավոր, որ կալցիումը յուրացվի: Հիմա կենսահավելումներ արտադրողները հավատացնում են, որ իրենց արտադրանքում կալցիումը կայունացված է:
Ամեն դեպքում, բժշկի հետ խորհրդակցելով, գտեք ձեզ ու ձեր երեխային հարմար կալցիում պարունակող միջոցը: Այն կամրացնի կմախքը, կամրապնդի իմունիտետը, կկարգավորի քունը: Ի վերջո, ծնողի համար երեխայի առողջությունից կարևոր բան չկա:
15.08.2011 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ